ԱՐԴԵՆ 23 ՏԱՐԻ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ
email

info@cmg.am

facebook youtube instagram twitter
ՊԱՏՎԻՐԵԼ ԶԱՆԳ Շնորհանդես
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն
Номера для связи
+(374) 10 544367 +(374) 10 544366
График работы
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ Երկ. – Ուր.՝
08:30 - 18:00
Շաբաթ`
09:30 - 13:00

Կրթություն

Բժշկական գենետիկայի ամբիոնի կայացման հիմքում ընկած է նրա պրոֆեսորադասախոսական անձնակազմի երկար տարիների դասախոսական գործունեությունը ընդհանուր գենետիկայի, մարդու և բժշկական գենետիկայի, իմունոգենետիկայի և պոպուլյացիոն գենետիկայի ուղղություններով: ԵՊԲՀ-ում բժշկական գենետիկա առարկայի ուսուցման պատմությունը սկսվել է 1999թ.-ից, երբ այն որպես ուսումնական կուրս ընդգրկվել է ընտանեկան բժշկության ամբիոնի ուսումնական ծրագրերում: Ամբիոնի կայացման գործընթացում անվերապահորեն մեծ ավանդ ունի ամբիոնի վարիչ, կ.գ.դ., պրոֆ. Թ.Ֆ. Սարգսյանը: Թ.Ֆ. Սարգսյանը ունի նաև մեծ դեր Հայաստանում բժշկական գենետիկայի զարգացման գործում, և հանդիսանում է տարածաշրջանի միակ բժշկական գենետիկական կենտրոնի տնօրենը և ՀՀ ԱՆ գլխավոր գենետիկը։ Որպես Եվրոպայի խորհրդի Առողջապահության կոմիտեի (CDSP) SP-GEN փորձագետ, պրոֆեսոր Թամարա Սարգսյանը 2004-2008թթ.-ին հանդիսացել է Եվրոպայի առողջապահության համակարգում բժշկական գենետիկական ծառայությունների հանձնարարականների ստեղծման անդամներից մեկը: