Արդեն 23 տարի Ձեր կողքին
email

info@cmg.am

facebook youtube instagram twitter
ՊԱՏՎԻՐԵԼ ԶԱՆԳ Շնորհանդես
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն
Номера для связи
+(374) 10 544367 +(374) 10 544366
График работы
Աշխատանքային օրերը Երկ. – Ուր.՝
08:30 - 18:00
Շաբաթ`
09:30 - 13:00
Հոգատարություն ձեզ և ձեր ընտանիքին Կենտրոնի գործունեության առաջին օրերից մեր թիմը կենտրոնացած է բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցման վրա:

Գենետիկայի կենտրոնի ծառայությունները

Առաջարկում ենք ախտորոշիչ ծառայությունների լայն շրջանակ

Բժշկական Գենետիկայի կենտրոնի մասին

ԱՐԴԵՆ 23 ՏԱՐԻ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ

1998 թ. -ին հիմնադրված Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը (ԲԳԿ) դարձել է տարածաշրջանի առաջատար բազմապրոֆիլ ամբուլատոր կենտրոններից մեկը, որն ապահովում է առավել համապարփակ ծառայություններ պտղի, նորածնի, երեխաների, դեռահասների և մեծահասակների գենետիկական խանգարումների և բնածին արատների ախտորոշման, կանխարգելման և կառավարման գործում: Կենտրոնի առաքելությունն է գենետիկան բերել բժշկության պրակտիկային և ապահովել հիվանդների բարձրակարգ խնամք` լինելով առաջատար կլինիկական, հետազոտական և կրթության ոլորտներում:

Մեր կենտրոնն ունի բարձրակարգ բժիշկներ, գենետիկներ և խորհրդատուներ, որոնք ապահովում են բոլոր հիվանդների ընդունելությունը և սպասարկումը: ԲԳԿ-ի պրոֆեսիոնալ անձնակազմն ունի երկարամյա փորձ բժշկական գենետիկայի և կլինիկական պրակտիկայի ոլորտում և արդյունավետ համագործակցություն տարբեր հայրենական և արտասահմանյան գենետիկական հաստատությունների և հիվանդանոցների հետ: ԲԳԿ-ն առաջարկում է ոչ միայն գենետիկական լաբորատոր այլ նաև բոլոր տեսակների լաբորատոր ծառայություններ։

Կարդալ ավելին
фото фото фото фото фото фото
Партнёр
Партнёр
Партнёр
Партнёр
Партнёр
Партнёр
Партнёр
Партнёр

Մենք համագործակցում ենք

Կենտրոնն ունի հուսալի և ամուր գործնական կապեր ախտորոշիչ սարքավորումների արտադրության ոլորտի համաշխարհային առաջատարների հետ: Ինչպես նաև առաջատար համալսարանների և լաբորատոր կենտրոնների հետ։ ինչը հնարավորություն է ընձեռում օպերատիվ կարգով և բարձրակարգ կերպով իրականացնել բժշկական մեծածավալ հետազոտություններ:
Հաշվի առնելով բժշկական ոլորտում գենետիկայի կարևորությունը, 2011-ին ԵՊԲՀ-ում ձևավորվեց բժշկական գենետիկայի ամբիոնը

Բժշկական գենետիկայի ամբիոնի կայացման հիմքում ընկած է նրա պրոֆեսորադասախոսական անձնակազմի երկար տարիների դասախոսական գործունեությունը ընդհանուր գենետիկայի, մարդու և բժշկական գենետիկայի, իմունոգենետիկայի և պոպուլյացիոն գենետիկայի ուղղություններով: ԵՊԲՀ-ում բժշկական գենետիկա առարկայի ուսուցման պատմությունը սկսվել է 1999թ.-ից, երբ այն որպես ուսումնական կուրս ընդգրկվել է ընտանեկան բժշկության ամբիոնի ուսումնական ծրագրերում: Ամբիոնի կայացման գործընթացում անվերապահորեն մեծ ավանդ ունի ամբիոնի վարիչ, կ.գ.դ., պրոֆ. Թ.Ֆ. Սարգսյանը:

Թ.Ֆ. Սարգսյանը ունի նաև մեծ դեր Հայաստանում բժշկական գենետիկայի զարգացման գործում, և հանդիսանում է տարածաշրջանի միակ բժշկական գենետիկական կենտրոնի տնօրենը և ՀՀ ԱՆ գլխավոր գենետիկը։ Որպես Եվրոպայի խորհրդի Առողջապահության կոմիտեի (CDSP) SP-GEN փորձագետ, պրոֆեսոր Թամարա Սարգսյանը 2004-2008թթ.-ին հանդիսացել է Եվրոպայի առողջապահության համակարգում բժշկական գենետիկական ծառայությունների հանձնարարականների ստեղծման անդամներից մեկը:

Կարդալ ավելին
Հաշվի առնելով բժշկագիտության մեջ գենետիկայի աճող դերը, բժշկական գենետիկայի կենտրոնը իր հիմնադրման օրվանից միտված է եղել Հայաստանում բժշկագիտության զարգացմանը։

Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում է միջինը 10 գիտական աշխատանք, որոնք հրապարալվում են աշխարհի առաջատար, ազդեցության բարձր գործակից ունեցող գիտական ամսագրերում։

Գիտական հոդվածներԳիտական ծրագրեր

Մեր աշխատակազմը

Լաբորատոր ծառայությունների մատուցման ոլորտում կատարելության հասնելու մեր ձգտումը մշտապես պայմանավորված է եղել ազգաբնակչության համար ամենաբարձ որակի ծառայությունների մատուցման հնարավորության ապահովմամբ:
Test
Լիլիթ Սաֆարյան Լաբորատորիայի վարիչ
Test
Աննա Մկոյան Ավագ լաբորատորիայի վարիչ
Test
Լիլիթ Սաֆարյան Լաբորատորիայի վարիչ
Test
Աննա Մկոյան Ավագ լաբորատորիայի վարիչ
Test
Աննա Մկոյան Ավագ լաբորատորիայի վարիչ