Главная Новости Прайс лист Исследования Образование События Сотрудники Контакты
Генетическая консультация Клинические услуги Лабораторные услуги Армянская ассоциация
генетики человека
Новости

03.10.2017
«ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաները և դրանց կիրառումը գործնականում» Գիտագործնական սեմինար 11-13, հոկտեմբեր, 2017 Երևան

ՀԱՐԳԵԼԻ ԿՈԼԵԳԱՆԵՐ


ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրոն» և «Բժշկական Գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը»  Միջազգային Գիտության և Տեխնոլոգիաների Կենտրոնի (ISTC) ֆինանսավորմամբ կազմակերպել է գիտագործնական սեմինար «ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաները և դրանց կիրառումը գործնականում» թեմայով: 
Այն տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 11-13-ը, «Անի Պլազա» հյուրանոցի Նաիրի սրահում, հասցե՝ Սայաթ-Նովա 19: 

Գիտա-գործնական սեմինարի հիմնական թեմաներն են 

  1. Սեքվենավորման տարբեր տեխնոլոգիաների կիրառումը ժառանգական հիվանդությունների ախտորոշման նպատակով
  2. Սեքվենավորման արդյունքների կենսաինֆորմատիկ մշակում
  3. Սեքվենավորման տեխնոլոգիաները դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում  Գիտա-գործնական սեմինարի աշխատանքային լեզուն անգլերենն է, հայերենի միաժամանակյա թարգմանության ապահովմամբ: 

Մասնակիցների թիվը սահմանափակ է; Մասնակցության համար նախնական հիմք է հանդիսանում առցանց գրանցումը www.nbe-dna.am կայքում:  Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 4-ն է, որից հետո գրանցված անձիք գրավոր կստանան իրենց մասնակցության հաստատումը:  

Միջոցառման վերջում մասնակիցենրը կստանան մասնակցության վկայականներ՝ համապատասխան կրեդիտներով: 



Copyright © 2015-2018 Center of Medical Genetics and Primary Health Care. All rights reserved.